ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զատկի ծառայությունները ու պատարագները Վատիկանում կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության

Զատկի ծառայությունները ու պատարագները Վատիկանում կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության
15.03.2020 | 22:03

Շաբաթվա Զատկի տոնակատարությունները Վատիկանում այս տարի կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության, որ կանխվի կորոնավիրուսի տարածումը՝ տեղեկացնում է պապական տան պրեֆեկտուրային: «Պապական տան պրեֆեկտուրան հայտարարում է, որ առողջապահական արտակարգ իրավիճակի պատճառով Սուրբ շաբաթվա բոլոր պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ